Հավատարիմ մնալով Հայաստանում ֆրանսիական մշակույթի և լեզվի տարածման իր առաքելությանը ՝ «Ազնավուր» հիմնադրամն ուրախ է աջակցել «Ֆրանսիական գրականության օրեր» ամենամյա մշակութային և գիտական միջոցառմանը, որը կանցկացվի Երևանում 2021 թվականի հոկտեմբերի 22-25-ը:
Միջոցառումը կազմակերպվում է Ֆրանսիայում գործող Ֆրանսիական գրականության օրեր ընկերակցության կողմից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ սերտ համագործակցությամբ։
Այս նախաձեռնության նպատակն է ֆրանսերեն լեզվի և գրականության իմացության գիտական մակարդակի բարձրացումը մի շարք համալսարանական գիտաժողովների և դասախոսությունների, ֆիլմերի ցուցադրությունների, գրական արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսների միջոցով:
2021 թվականի նոր հրատարակությունը, որը վերնագրված է «Բոդլերը և Ֆլոբերը՝ արդիականության առասպելներ. խաչվող դիմանկարներ», կնշի ֆրանսիական գրականության այս երկու հսկաների երկու հարյուրամյակը։
Այս առիթով Երևանում հյուրընկալվել են Բոդլերի երկու խոշորագույն մասնագետները՝ Անդրե Գյույոն (Սորբոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր) և Անդրեա Սկելինոն (Հռոմա-III համալսարանի դասախոս), ինչպես նաև Բեռնար Ֆրանկոն (Սորբոնի համալսարանի համեմատական գրականության պրոֆեսոր)։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին այս հիանալի նախագծի կապակցությամբ:
- Ակադեմիական գործընկեր՝ Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
- Աջակից գործընկերներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, «Ազնավուր» հիմնադրամ, ՀԲԸՄ