«Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, ավելի հոգատար և ավելի պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում, Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝ մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում:
Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»