Aznavour Foundation Newsfeed AM

«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» փետրվարի 4-ին Կանն քաղաքում

«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգային ծրագրով փետրվարի 4-ին Կաննի Փառատոների և կոնգրեսների պալատում (Palais des Festivals et des Congrès) տրվեց Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված միջոցառումների պաշտոնական մեկնարկը:

Ազնավուրի հավերժական երաժշտությանը նվիրված երեկոն ծավալվեց Կաննի ազգային նվագախմբի ելույթներով՝ դիրիժոր Ֆիլիպ Բերանի ղեկավարությամբ, ինչպես նաև Քրիստինա Ազնավուրի (մենակատար ) և Էրիկ Բերշոյի (դաշնակահար) մասնակցությամբ։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում ջերմ ընդունելության և բուռն ծափահարությունների համար։

Մնացեք մեզ հետ` միասին բացահայտելու Շառլ Ազնավուրի հարյուրամյակին նվիրված հաջորդ տոնակատարությունները:
2024-02-06 05:07