«Այս իրադարձությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը հերթական անգամ հարձակման է ենթարկվում, և սպառնալիքի տակ է նրա գոյատևման հարցը: Մենք չպետք է անտարբեր մնանք. ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը չպետք է քողարկի այս իրողությունը։ Ես ցանկանում եմ ընդգծել մեր կապը, մեր հարգանքն ու աջակցությունը հայտնել Հայաստանին։ Մենք պետք է աջակցենք հայերին, որոնք ճնշման են ենթարկվում, և պաշտպանենք նրանց ամբողջականությունը»