«Պիեռ Ֆաբր» հիմնադրամը «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ ձեռնամուխ է եղել աջակցելու Հայաստանում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացման ծրագրին
«Պիեռ Ֆաբր» հիմնադրամը «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ ձեռնամուխ է եղել աջակցելու Հայաստանում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացման ծրագրին:
«Պիեռ Ֆաբր» հիմնադրամը որոշել է միանալ Հայաստանում հոգեկան առողջության հիմնական հաստատության արդիականացման «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությանը։ Այս համագործակցության նպատակն է հիմնարար աջակցություն ցուցաբերել հաստատությանը, որը նմանօրինակ ամենամեծ հաստատությունն է երկրում՝ բարելավելով հոգեկան առողջության վերականգնման և պահպանման միջավայրը Հայաստանի քաղաքացիների՝ ներառյալ տեղահանված բնակչության համար:
Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ էր գտնվում 2022 թվականի դեկտեմբերից։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց՝ տարածաշրջանի վրա լիակատար վերահսկողություն հաստատելու համար, և Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 120,000 անձ, բռնի տեղահանվեց՝ փախչելով դեպի Հայաստան։
Այս իրադարձությունները խորը հուզական և հոգեբանական վնաս են պատճառել տուժած բնակչությանը։ Արցախցիները մարդկային ողբերգական կորուստներ են ունեցել, տեղահանվել են, և իրենց առօրյա կյանքը ենթարկվել է անասելի փորձությունների: Այս հումանիտար ճգնաժամի պայմաններում հոգեկան առողջության կարևորությունը առաջնային դերում է հայտնվել։
«Պիեռ Ֆաբր» հիմնադրամը որոշում է ընդունել աջակցել «Ազնավուր» հիմնադրամի՝ Հայաստանում հոգեկան առողջության հիմնական հաստատության արդիականացմանն ուղղված ջանքերին: Այս համագործակցության նպատակ է հիմնարար աջակցություն ցուցաբերել հաստատությանը` բարելավելով հոգեկան առողջության վերականգնման և պահպանման միջավայրը: «Պիեռ Ֆաբր» հիմնադրամի և «Ազնավուր» հիմնադրամի համատեղ ջանքերով զգալիորեն բարելավվել են հատկապես մանկական հոգեբուժության բաժանմունքի պայմանները: Բաժանմունքը կգործարկվի 12 ամիս անց և կլինի իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում։ «Պիեռ Ֆաբր» հիմնադրամի հովանավորությամբ ձեռք են բերվել անչափահաս բուժառուների համար հատուկ նախագծված թվով 60 մահճակալներ:
Այս համագործակցությունը ձգտում է կայուն փոփոխություններ ներմուծել Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների ոլորտ՝ սոցիալական պատասխանատվության և բարեգործության նկատմամբ ընհանուր համայնքային մոտեցման դրական օրինակ դառնալով:
«Ազնավուր» հիմնադրամը սկսել է աջակցել Հայաստանում հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին 2021 թվականին: Տարբեր գործընկերների հետ միասին հիմնադրամը հաջողությամբ վերանորոգել է հաստատության խոհանոցային բլոկն ու տրամադրել կահույք և անհրաժեշտ սարքավորումներ բուժառուների խնամքի համար: