Aznavour Foundation Newsfeed AM

Նոր լաբորատորիա` Վանաձորի ԲԿ-ում

Օգոստոսի 30-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի պաշտոնական բացումը։ Լաբորատորիայի ստեղծումը հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի

և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն նազարյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Ն.Գ. Պարոն Մասանորի Ֆուկուսիման, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, «Վանաձոր» բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը և այլ հյուրեր։

Նոր լաբորատորիան հագեցած է ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը:

Լաբորատորիայի ստեղծման համար ընտրվել է ռազմավարական նշանակություն ունեցող տեղանք, ինչը թույլ կտա սպասարկել տարեկան շուրջ 5000 շահառուի: Մեր նպատակն է ապահովել արդիական ախտորոշիչ ծառայության հասանելիությունը ինչպես Լոռու, այնպես էլ հարակից մարզերի բուժառուների համար՝ այդպիսով նաև զգալի նպաստելով առողջապահական որակյալ ծառայությունների ապակենտրոնացմանը երկրում: Լաբորատորիայի առկայությունը թույլ կտա տեղում իրականացնել կենսական նշանակության բազմաթիվ բարդ հետազոտություններ:
2023-09-06 09:55