«Վանաձորում բացված վերականգնողական այս բաժանմունքը մեծ թվով շահառուների է հնարավորություն տալու օգտվել ֆիզիկական ու հոգեբանական վերականգնողական ծառայություններից: Նորաստեղծ բաժանմունքի անձնակազմը մշտապես կապի մեջ է լինելու ֆրանսիացի մասնագետների հետ՝ փորձի փոխանակման և նորարարական մոտեցումները յուրացնելու նպատակով: Վերականգնողական այս կենտրոնի բացումը ևս մի քայլ է՝ մեր հերոս զինվորներին վերադարձնելու բնականոն կյանք»
««Ազնավուր» հիմնադրամը պատերազմի ընթացքում է սկսել իր համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ, իսկ պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ոլորտին տրամադրվող աջակցությունը պիտի լինի շարունակական, և մոտեցումը՝ ավելի համակարգային։ Այս ծրագիրը մշակվել է հենց այս մոտեցման հիման վրա։
Նման ծավալի և կարևորության ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի նշանակալի համաֆինանսավորման շնորհիվ։ Մենք մշտապես զգում ենք մեր կողքին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությունը և վստահ ենք, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք»
«Ֆրանսիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանին, և մենք ուրախ ենք մասը կազմելու նման կարևոր նախաձեռնության։ Մարզերում այսօրինակ կենտրոնների ստեղծումն ու ծառայությունների ապակենտրոնացումը շատ կարևոր է համակարգի արդյունավետ աշխատանքի համար։ Լիահույս ենք, որ շուտով անձամբ կտեսնենք այս մեծ աշխատանքի արդյունքը»
«Վանաձորի բժշկական կենտրոնի համար շատ պատվաբեր է այս համագործակցությունը։ «Ազնավուր» հիմնադրամի թիմի հետ շատ կարճ ժամանակում կարողացանք կազմակերպել ողջ գործընթացը և արդեն հյուրընկալել ենք վերապատրաստող մասնագետների առաջին խմբերը, ընդունել հատուկ սարքավորումների առաջին խմբաքանակը։ Սա մեր քաղաքի և մարզի համար մեծ ներդրում է, որը երկար ու նպատակային կծառայի»