Aznavour Foundation Newsfeed AM

Իսրայելում Շառլ Ազնավուրի պատվին անվանակոչվել Է զբոսայգի եվ Տեղադրվել Է հուշաքար

Ապրիլի 2-ին Իսրայելի Պետահ Տիկվա քաղաքի հանրային այգին անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անվամբ: Դրա մասին վկայող հուշաքար է տեղադրվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դիմաց։

Միջոցառմանը ներկա էին Պետահ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգը, Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Թիերի Պելտրոն, ինչպես նաև բազմաթիվ այլ հյուրեր, հանրային գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հուշաքարի գաղափարը Դավիթ Գալֆայանինն է, ով Հայոց ցեղասպանության վերոնշյալ հուշահամալիրի հեղինակն է։

2017 թվականին Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամը (IRWF) Ռաուլ Վալենբերգի շքանշան էր շնորհել Աիդա և Շառլ Ազնավուրներին՝ հարգանքի տուրք մատուցելով Ազնավուր ընտանիքին, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում օգնել էր ֆաշիստների կողմից հալածվող շատ մարդկանց։
«Մենք մեծացել ենք Փարիզի լը Մաղե թաղամասում, որտեղ կողք կողքի ապրում էին հայ և հրեա ներգաղթյալներ...նրանք մեր հարևաններն ու ընկերներն էին: Երբ նացիստական բանակը սկսեց կալանավորել հրեաներին, իմ ծնողները պատսպարեցին նրանցից շատերին: Ծնողներս շատ լավ գիտեին, թե ինչ վտանգավոր քայլի են դիմում, իսկ ես ու քույրս խենթ երկտասարդներ էինք, որ ուղղակի հետևում էինք ծնողների օրինակին: Միայն տարիներ անց ենք հասկացել, թե որքան մեծ ռիսկի էինք դիմում»a
- պատմում էր Շառլ Ազնավուրը:
2024-04-02 09:50