Aznavour Foundation Newsfeed AM

Վարպետության դասերը Ազնավուրի անվան քոլեջում շարունակվում են

«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի հետ համագործակցության շրջանակում վարպետության դասեր և դասախոսություններ են կազմակերպվում Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:

Այս նախաձեռնության շրջանակում ֆրանսաբնակ կինոռեժիսոր Թամար Ստեփանյանն օրեր առաջ վարպետության դաս ու քննարկում վարեց ուսանողների հետ, որի ընթացքում նա խոսեց կինոիրականության մեջ կնոջ դերի, ներգրավվածության և կայացման մասին։

Այդ հանդիպմանը հաջորդեց ևս մեկը՝ ֆրանսաբնակ կինոսցենարիստ, դրամատուրգ, կինոյի և թատրոնի բեմադրիչ, դերասան, արձակագիր Լևոն Մինասյանի հետ, ով ուսանողներին ներկայացավ «Կինոյի արմատները» թեմայով դասախոսությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում հրավիրված մասնագետներին՝ մասնագիտական գիտելիքները և ստեղծագործական ոգևորությունը երիտասադներին փոխանցելու համար:
2023-03-07 09:49