Դիմումների հայտագրում․ «Այրիների տնտեսական զորակցման ծրագիր»
«Ազնավուր» հիմնադրամը սկսում է «Այրիների տնտեսական զորակցման ծրագրի» երկրորդ փուլի հայտագրումը
Ծրագիրը հնարավորություն կտա շահառուներին զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները և կտրամադրի նպատակային ֆինանսական օժանդակություն՝ հիմնելու կամ ընդլայնելու սեփական ձեռնարկությունն ու այդպիսով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը:
Ծրագրին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու կին ձեռներեցներ։
Դրամաշնորհի տրամադրման հիմնական նախապայման է հանդիսանում բիզնես նախագծում սեփական ներդրման առկայությունը։ Սեփական ներդրման չափը պետք է կազմի նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 10%-ը: Սեփական ներդրում չեն կարող համարվել նախքան ծրագրի մեկնարկը իրականացված ծախսերը։
Դրամաշնորհը տրվում է իրավաբանական անձանց։ Եթե դիմորդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա ծրագրի շահառու դառնալու դեպքում նա պետք է գրանցի Ա/Ձ կամ ՍՊԸ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախքան դրամաշնորհի պայմանագրի կնքումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն միայն վավեր ծախսերը։
Ծրագիրը նախատեսված չէ գյուղատնտեսական նախագծերի համար։
Ինչպե՞ս դիմել «Այրիների տնտեսական զորակցման ծրագրին»
1. Ո՞վ կարող է դիմել ծրագրին
Ծրագրին կարող են դիմել 2020-2023թթ. պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների կանայք, ովքեր ցանկանում են ստեղծել կամ զարգացնել իրենց փոքր բիզնեսը և հաշվառված են, ինչպես նաև մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
2. Ի՞նչ չափի ֆինանսական աջակցություն է տրամադրվում
Հաստատված բիզնես նախագծերը կարող են ստանալ մինչև 2,200,000 ՀՀ դրամ դրամաշնորհ՝ բիզնեսը ստեղծելու կամ զարգացնելու համար։
3. Որտե՞ղ կարող եմ գտնել դիմումի ձևը
Դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել դիմումի ձևը այս հղումով ։
4. Ինչպե՞ս դիմել ծրագրին
Քայլ 1․ Ներբեռնեք դիմումի ձևը։
Քայլ 2․ Լրացրեք դիմումի ձևը՝ մանրամասն ներկայացնելով ձեր բիզնես գաղափարը և բյուջեն։
Քայլ 3․ Պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը՝
անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն