Aznavour

հիմնադրամ

ՀԱՄԱՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր հիմնադրամի» ստեղծման մասին, որի համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական աշխատանքը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցելՀայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև կրթամշակութային կենտրոն ստեղծել Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում: Այս կենտրոնը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:Այս որոշումը կայացրել եմ մեծագույն հանգստությամբ ու վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրագործված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերակառուցումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որ հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք՝ իրենց երազանքներն իրականացնելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված»:

Շառլ Ազնավուր

«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործն ինձ է վստահել՝ բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանում: Անկախ մեր նախնիների հանդիպած խոչընդոտներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»:

Համահիմնադիր Նիկոլա Ազնավուր

 

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ռուբեն Վարդանյան
Բարերար
Սոցիալական ձեռներեց և վենչուրային ներդրող

Գևորգ Սարկիսյան
Հիմնադիր և նախագահ

Պատրիկ Շարտ
Շառլ Ազնավուրի պրոդյուսեր

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ



Այս ձեռքբերումները հնարավոր են դարձել «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի տնօրեն Ժերար Մարգոսյանի ղեկավարությամբ գործող շուրջ 140 աշխատակիցների նվիրված ջանքերի և մի շարք կազմակերպությունների աջակցության շնորհիվ:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

Աջակից Ընկերներ