Շառլ Ազնավուր

ՄԱՍՆԱԿՑԵՔ #AZNAVOUR95 ԱՌՑԱՆՑ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻՆ

 

Մայիսի 22-ին ամբողջ աշխարհը տոնում է Շառլ Ազնավուրի 95-ամյակը։

Այդ օրը և ամբողջ տարվա ընթացքում նրա հոբելյանական տարեդարձը նշանավորող միջոցառումներ կկազմակերպվեն աշխարհի տարբեր անկյուններում։

«Ազնավուր» հիմնադրամը միավորում է այս իրադարձություններն ընդհանուր խորագրի ներքո՝#Aznavour95, և հայտարարում իր նախաձեռնած առցանց մարտահրավերի մասին։

 


#Aznavour95-ն առցանց մարտահրավերարշավ է, որի նպատակն է ամբողջ աշխարհն ընդգրկելով՝ ևս մեկ անգամ նշանավորել  լեգենդար արտիստի արվեստն ու գործունեությունը։


 

Մասնակցության կանոններ

  1. Մասնակիցը կատարում է Շառլ Ազնավուրից որևէ ստեղծագործություն (երգում է, նվագում, որևէ հատված արտասանում, պարում կամ ցանկացած այլ ստեղծագործ լուծումով ներկայանում) և տեսագրում իր կատարումը հեռախոսով։
  2. Տեսանյութը հրապարակում է (բոլորին հասանելի տարբերակով) սոցիալական ցանցերում #Aznavour95 և #AznavourFoundation հեշթեգերի ուղեկցությամբ, ինչպես նաև նշելով Հիմնադրամի էջերը Facebook-ում և Instagram-ում։
  3. Տեսանյութի ավարտին մասնակիցը պետք է մարտահրավեր նետի՝ առաջադրի երեք մասնակցի, որոնք 24 ժամվա ընթացքում պետք է հրապարակեն իրենց տեսանյութը: Եթե մասնակիցը նշված ժամանակահատվածում չի արձագանքում, ապա ստիպված է 95 եվրոյի չափով նվիրատվություն կատարել «Ազնավուր» հիմնադրամին` այցելելով Aznavour95.org։

 

Մասնակցի տեքստը

«Ողջույն, ես xxxxx -ն եմ և սիրով ընդունում եմ «Ազնավուր» հիմնադրամի մարտահրավերը` ի պատիվ մեծ արտիստի 95-ամյակի : (Մասնակցի կատարումը)

Այժմ ես մարտահրավերը փոխանցում եմ xxxxx-ին, xxxxx-ին և xxxxx-ին (3 հոգի): Դուք ունեք 24 ժամ ձեր կատարումը տեսագրելու և նոր մարտահրավեր նետելու համար: Եթե նշված ժամանակահատվածում չարձագանքեք, ապա ստիպված կլինեք 95 եվրոյի նվիրատվություն կատարել «Ազնավուր» հիմնադրամին` այցելելով Aznavour95.org»։

Հրավիրում ենք ձեզ միանալու այս իրադարձությանը՝ ներգրավելով Ազնավուրի շատ ու շատ այլ հետևորդների։

Personal Info

Կրեդիտ քարտի տվյալներ
Սա անվտանգ SSL կոդավորված վճարում է:
Billing Details


Դուք տեղեկացել եք նվիրատվության հնարավորության մասին

Donation Total: 95€

Մարտահրավերի ընթացքում հավաքված ներդրումները կուղղվեն «Ազնավուր» շրջագայող ցուցահանդեսի նախագծի իրականացմանը։

Շառլ Ազնավուրի երաժշտությունն ու փիլիսոփայությունը երբևէ սահմաններ չեն ճանաչել։ Եվ հենց այդտեղից է առաջացել շրջագայող ցուցահանդես ստեղծելու միտքը։ Ցուցահանդեսն իր մեջ ներառելու է Երևանում գտնվող «Ազնավուր» կենտրոնի եզակի նմուշներ, ինչպես նաև տեխնոլոգիական լուծումներով հագեցած մաս, որն աներևակայելի հմայք կունենա։ Այդպիսով կշարունակվեն Շառլ Ազնավուրի համաշխարհային շրջագայությունները, և Դուք այժմ հնարավորություն ունեք բերելու նրա արվեստը հենց Ձեր քաղաք։