Aznavour Foundation Newsfeed AM

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի մեկնարկ

«Ազնավուր» հիմնադրամը շնորհավորում է բոլոր ներգրավված կողմերին «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Մենք շատ ոգևորված ենք տեսնելով, թե ինչպես է այս նախագիծը նպաստելու ֆրանսիական թատերական աշխարհի առաջատար մասնագետների և հայ երիտասարդ արվեստագետների մշակութային, մասնագիտական և նույնիսկ լեզվական փոխանակմանը:

«Ազնավուր» հիմնադրամը ֆրանս-հայկական մշակութային կապերի ամրապնդմանն աջակցելու իր առաքելությանը համահունչ միացավ «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» ստեղծմանը։ Լիահույս ենք, որ այս նախագծի հայեցակարգի և «Ազնավուր» հիմնադրամի տեսլականի միջև առկա սիներգիան թույլ կտա ցուցադրել ֆրանսիական մշակույթը Հայաստանում: Մաղթում ենք Սերժ Ավեդիքյանին և ողջ թիմին արդյունավետ և հաջող ծրագիր: