Այս Գաղտնիության կանոնակարգը վերջին անգամ թարմացվել է 2021 թվականի հունվարի 22-ին:
«Ազնավուր» հիմնադրամը պարտավորված է ապահովել Ձեր գաղտնիությունը և Ձեր անձնական տվյալների ապահովությունը: Սույն Գաղտնիության կանոնակարգի նպատակն է տեղեկացնել Ձեզ «Ազնավուր» հիմնադրամի կողմից հավաքագրվող անձնական տվյալների շրջանակի վերաբերյալ կայքի միջոցով, որը հասանելի է https://www.aznavourfoundation.org/ հասցեում («Կայքը»), և պարզաբանում է, թե ինչպես է «Ազնավուր» հիմնադրամն օգտագործում այդ տեղեկատվությունը:
Խնդրում ենք կարդալ այս փաստաթուղթը շատ ուշադիր նախքան կայքն օգտագործելը՝ Ձեր անձնական տվյալների մշակման ճանապարհների մասին տեղեկանալու համար: Սույն Գաղտնիության կանոնակարգը պետք է կարդալ ի լրումն Օգտագործման պայմանների, որը հասանելի է առցանց հետևյալ հասցեով՝ «Պայմանները»։ Մուտքագրելով Ձեր անձնական տվյալները կայք՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության կանոնակարգում (ներառյալ ժամանակ-առ-ժամանակ դրա փոփոխություններում) նշված Պայմաներին համապատասխան դրանց մշակման վերաբերյալ։
18 ՏԱՐԻՆ ՉԼՐԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՈՒՏՔԱԳՐԵԼ ԻՐԵՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿԱՅՔ:
Ո՞վ է տիրապետում Ձեր անձնական տվյալներին
Կայքի միջոցով հավաքագրված ցանկացած անձնական տվյալ կառավարվում և մշակվում է «Ազնավուր» հիմնադրամի կողմից, որը հանդիսանում է ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված և գործող ոչ առևտրային կազմակերպություն։ Երբ Դուք «Ազնավուր» հիմնադրամին տրամադրում եք անձնական տեղեկատվություն, այն կառավարվում է համաձայն սույն Գաղտնիության կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրության (ներառյալ՝ 2015 թվականի մայիսի 18-ին ընդունված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը) և տվյալների պաշտպանության այլ կիրառելի օրենքների: Միևնույն ժամանակ, առաջնահերթ կարևորելով տեղի օրենսդրությամբ սահմանված պահանջները, «Ազնավուր» հիմնադրամը հաշվի է առնում նաև տվյալների պահպանման ոլորտում ընդունված միջազգային լավագույն փորձը:
Ձեր անձնական տվյալների ո՞ր տեսակներն են հավաքվում
Դուք կարող եք կայքը զննել առանց անձնական տվյալ տրամադրելու: Որոշ դեպքերում սակայն անձնական տվյալներն անհրաժեշտ են, որպեսզի դյուրացվի Ձեր և «Ազնավուր» հիմնադրամի միջև հաղորդակցությունը: Այսպիսով, «Ազնավուր» հիմնադրամի կողմից կարող է հավաքագրվել և մշակվել հետևյալ անձնական տվյալները. ամբողջական անունը, ծննդյան տարեթիվը, Էլեկտրոնային փոստի հասցեն, ազգությունը, բնակության երկիրը: Անձնական տվյալները հավաքվում են միայն «Ազնավուր» հիմնադրամին՝ լրացնելով կայքում հասանելի ձևերը կամ համապատասխանաբար նշելով տվյալները: Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե Դուք կապ հաստատեք «Ազնավուր» հիմնադրամի հետ փոստի կամ էլեկտրոնային փոստի միջոցով, այդ հաղորդակցության գրառումները կարող են պահպանվել:
Կայքը պարունակում է այլ առցանց աղբյուրների հղումներ: Եթե հետևեք այս աղբյուրներին, խնդրում ենք հաշվի առնել, որ «Ազնավուր» հիմնադրամը որևէ պատասխանատվություն չի կրում հղմանը հետևող աղբյուրների սեփականատերերի կողմից ընդունված գաղտնիության պայմանների համար, նույնիսկ եթե Դուք մուտք գործեք այդ աղբյուրներ` օգտագործելով Կայքում տեղադրված հղումները: Խնդրում ենք ստուգել իրենց Գաղտնիության կանոնակարգը նախքան այս կայքերում Ձեր անձնական տվյալները մուտքագրելը:
Ինչպե՞ս են օգտագործվում Ձեր անձնական տվյալները
«Ազնավուր» հիմնադրամը կարող է օգտագործել Ձեր անձնական տվյալները.
(ա) հաստատելու Ձեր ինքնությունը նախքան կայք մուտքագրված նյութերի վերաբերյալ Ձեզ հետ համաձայնության գալը,
(բ) կատարելու Ձեզ հետ համաձայնությունից բխող պայմանագրային պարտավորությունները՝ ներառյալ Պայմանները,
(գ) կապվելու Ձեզ հետ Ձեր մուտքագրումների վերաբերյալ՝ ներառյալ Ձեր կողմից տրամադրված ցանկացած նյութ,;
(ե) հեշտացնելու Ձեր մասնակցությունը «Ազնավուր» հիմնադրամի կողմից կազմակերպված և/կամ իրականացվող իրադարձություններին,
(զ) դիտարկելու Ձեր դիմումները,
(է) ապահովելու Ձեզ անհատականացված զննման փորձառությամբ կայքից օգտվելիս,
(ը) ուղարկելու Ձեզ վերջին նորությունները, որոնց Դուք բաժանորդագրվել եք և տեղեկացնելու մեր գործունեության մասին:
«Ազնավուր» հիմնադրամը չի օգտագործի Ձեր անձնական տվյալները վերը նշված նպատակներին չհամապատասխանող կամ օրենքով արգելված ցանկացած այլ նպատակով: Այն դեպքում, եթե «Ազնավուր» հիմնադրամը ցանկանա օգտագործել Ձեր անձնական տվյալները այլ նպատակներով, ապա նա պատշաճ կերպով կծանուցի Ձեզ այդ մասին: Ձեզ հնարավորություն կտրվի նաև հրաժարվելու կամ հանելու Ձեր համաձայնությունը այլ նպատակներով անձնական տվյալների օգտագործման վերաբերյալ: «Ազնավուր» հիմնադրամը կպահպանի Ձեր անձնական տվյալներն այնքան ժամանակ, որքան ողջամտորեն պահանջվում է դրանց հավաքագրման նպատակների համար:
Քանի դեռ վերը նշված նպատակները բավարարվում են, «Ազնավուր» հիմնադրամը կարող է կատարել հետևյալ գործողությունները Ձեր անձնական տվյալների հետ. հավաքագրում, արձանագրում, պահպանում, համակարգում, քաղվածքի կազմում և փոխանցում երրորդ անձանց (ներառյալ անձնական տվյալների հասանելիության տրամադրում): Քանի դեռ Ձեր կողմից այլ կերպ նշված չէ, ենթադրվում է, որ մուտքագրելով Ձեր տվյալները կայքում՝ ներառյալ աջակցության խոսքեր կամ այլ նյութեր, Դուք հաստատում եք, որ դեմ չեք Ձեր ամբողջական անվան և բնակության երկրի հետագա բացահայտմանը կայքում, ինչպես նաև ցանկացած այլ հարթակում և տպագիր մամուլում:
Ի՞նչ միջոցներ են կիրառված Ձեր տվյալները ապահով պահելու ուղղությամբ
Մենք տեղադրել ենք տեխնիկական և կազմակեպչական ապահովության միջոցներ կանխելու Ձեր անձնական տվյալների կորուստը կամ չթույլատրված մուտքը: Ձեր անձնական տվյալները տեղադրվում են տվյալների ապահով բազայում, որը ստեղծվել է տեխնիկական հարմարանքների օգտագործմամբ կառավարվող «Ազնավուր» հիմնադրամի և իր վստահված Գործընկերների կողմից: Այս տվյալների ապահովությունը պահպանվում է պատշաճ վավերացման մեխանիզմներով, պաշտպանիչ համակարգերով և կոդավորման գործիքներով (ընթացակարգերով):
«Ազնավուր» հիմնադրամը անում է ամեն հնարավորը ապահովելու Ձեր անձնական տվյալների անվտանգությունը, սակայն խնդրում ենք հաշվի առնել, որ «Ազնավուր» հիմնադրամը պատասխանատվություն չի կրում տեխնիկական անսարքության կամ վերջինիս կողմից ձեռնարկած պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում Ձեր տվյալների մշակման, օգտագործման կամ Ձեր կողմից Կայք մուտք գործելու կամ օգտագործելու անհնարինության հետևանքով պատահական կամ հետևանքային վնասների կամ կորցրած շահույթի համար։
Արդյո՞ք ձեր տվյալները տրամադրվում են երրորդ անձի
Ձեր անձնական տվյալները չեն բացահայտվի կամ փոխանցվի երրորդ անձի բացառությամբ եթե.
(ա) անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց, ինչպիսիք են «Ազնավուր» հիմնադրամի աշխատողներն ու դուստր ձեռնարկությունները, բիզնես և (կամ) իրավաբանական խորհրդատվություն տրամադրող ֆինանսական ծառայություններ, տեխնիկական աջակցություն, կայքի մասնագիտական հոստինգի կամ տվյալների կառավարման ծառայություններ մատուցող անձինք, աուդիտորները՝ իրենց պարտականությունների պատշաճ իրականացման համար,
(բ) անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ կողմի որպես ակտիվների վաճառքի կամ բիզնեսի վերակազմակերպման մաս,
(գ) անձնական տվյալները կարող են բացահայտվել կիրառելի օրենքի ուժով հանուն հանրային շահի կամ «Ազնավուր» հիմնադրամից պաշտոնատար օղակների կողմից ներկայացված պահանջի դեպքում,
(դ) անձնական տվյալները կարող են բացահայտվել երկրի անվտանգության նկատառումներով,
(ե) անձնական տվյալների բացահայտումը կարող է թույլատրվել օրենքով սահմանված այլ դեպքերում:
Ինչպիսին էլ լինել Ձեր անձնական տվյալների բացահայտման պատճառները, «Ազնավուր» հիմնադրամը բոլոր ողջամիտ քայլերը կձեռնարկի, որպեսզի Ձեր անձնական տվյալները լինեն պաշտպանված:
Ի՞նչ իրավունքներ ունեք Ձեր անձնական տվյալների նկատմամբ
Դուք իրավունք ունեք ցանկացած դեպքում ձեռք բերել տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ: Եթե անձնական տվյալները մշակվում են, ապա Ձեզ կտրամադրեն մշակվող անձնական տվյալների բովանդակությունը, այն անձանց ցանկը, ում տրամադրվել են անձնական տվյալները և այլ տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման հետ կապված պայմանների վերաբերյալ: Դուք իրավունք ունեք նաև օրենքով սահմանված հիմքերով առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման գործընթացին, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք հավաքագրվում են օրենքով սահմանված պարտավորությունները կատարելու համար կամ անհրաժեշտ են այն պայմանագրի կատարման համար, որին կողմ եք հանդիսանում Դուք:
Եթե կցանկանաք ստանալ հետագա տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ կամ խնդրել մեզ ուղղել, թարմացնել կամ ջնջել ձեզ վերաբերող անձնական տվյալները, կարող եք կապ հաստատել «Ազնավուր» հիմնադրամի հետ հետևյալ հասցեով՝ info@aznavourfoundation.org: Միևնույն ժամանակ, Ձեր գաղտնիությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կարող է ողջամիտ քայլերի դիմել հաստատելու Ձեր ինքնությունը մինչ Ձեր պահանջների վերաբերյալ քայլեր ձեռնարկելը (օր.՝ խնդրելով Ձեզ նշել էլեկտրոնային փոստի հասցեն, որը Դուք տրամադրել եք կայքին):
Դուք կարող եք նորությունների կամ Ձեր գործողությունների վերաբերյալ այլ էլեկտրոնային տեղեկատվության բաժանորդագրումից հրաժարվել ցանկացած պահի՝ ուղարկելով բաժանորդագրումից հրաժարվելու էլեկտրոնային նամակ info@aznavourfoundation.org էլեկտրոնային փոստի հասցեին։