2023 թվականի օգոստոսին «Ազնավուր» հիմնադրամը համագործակցություն հաստատեց «Ordre de Malte France» կազմակերպության հետ: Այս գործակցության շրջանակում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնին» տրամադրվեցին անհրաժեշտ բժշկական սարքավորումներ և կահավորանք:
Մասնավորապես, կենտրոնի համար ձեռք բերվեց և մատակարարվեց 30 բժշկական մահճակալ, կիսաավտոմատ կենսաքիմիական անալիզատոր, կիսաավտոմատ կոագուլոմետր, իմունաքիմիական անալիզատոր և էլեկտրաէնցեֆալոգրաֆիկ սարք:
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացման» ծրագրի շրջանակներում մեր առաջնային նպատակն է ստեղծել անհրաժեշտ սարքավորումներով հագեցած հարմարավետ միջավայր, որը կնպաստի բուժառուների հոգեկան առողջության և կացության պայմանների բարելավմանը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում «Ordre de Malte France» կազմակերպությանը, ում ներդրումը հնարավոր դարձրեց այս ծրագրի ևս մեկ կարևոր փուլի իրագործումը:
Հուսով ենք՝ բոլորիս ներդրած ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի կերտել այնպիսի ապագա, որտեղ հոգեկան առողջությունը կլինի առաջնահերթություն, և դրա բարելավումը՝ բոլորին հասանելի հնարավորություն: