Aznavour Foundation Newsfeed AM

«Ֆրանսիական գրական պահերը» Երեվանում

2022 թ. նոյեմբերի 2-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մեկնարկել է «Ֆրանսիական գրական պահեր» գիտաժողովը: Այս տարի միջոցառումը նվիրված է Մարսել Պրուստի ստեղծագործությանը, ինչի առթիվ Փարիզի Սորբոն համալսարանից ժամանել են պրոֆեսորներ Նատալի Մորիակ Դայերը, Բեռնար Ֆրանկոն, Քրիստոֆ Պրադոն, Մաթիո Վեռնեն:

Միջոցառման բացմանը ելույթով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, բուհի ռեկտորն ու այլ հյուրեր։

«Ֆրանսիական գրական պահեր» գիտաժողովի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ-ն։