Aznavour Foundation Newsfeed AM

Ֆինանսավորված 34 բիզնես նախագիծ՝ Հայաստանի բոլոր մարզերում եվ Արցախում

Տեսանկարահանման ստուդիա, հացի արտադրամաս, մեղվաբուծություն, անասնապահություն, մետաղագործություն - սրանք այն ոլորտներն են, որտեղ ևս 5 նախագիծ մեկնարկեց` «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրի շրջանակում:

Ծրագրի շնորհիվ արդեն 34 փոքր ձեռնարկություն է հիմնվել՝ ապահովելով զբաղվածություն և կայուն եկամուտ շահառուների ընտանիքների համար: Բիզնես դրամաշնորհների աշխարհագրությունը ծածկում է Հայաստանի բոլոր մարզերն ու Արցախը:

Ծրագիրն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տան» կողմից՝ նվիրատուների աջակցությամբ: