Aznavour Foundation Newsfeed AM

Երեվանի գրադարաններից մեկը կկրի Շառլ Ազնավուրի անունը

Շառլ Ազնավուրը հայտնի է որպես մեծագույն արտիստ, բարերար, դիվանագետ, իսկ որպես գրող նրան ճանաչողները համեմատաբար ավելի քիչ են։ Ազնավուրը ոչ միայն պոետ է, որը ինքն է հեղինակել սեփական երգերը, այլև գրող է, որը մեզ ժառանգություն է թողել տասնյակից ավելի գրքեր։

Ազնավուրին որպես գրող բացահայտելու ևս մեկ առիթ է ստեղծվել երևանյան գրադարաններից մեկում, որն արդեն պաշտոնապես կրում է Շառլ Ազնավուրի անունը:

Գրադարանավարի միջազգային օրն առանձնահատուկ դարձավ այդ գրադարանի համար՝ անվանակոչության խորհրդանշական միջոցառմամբ, որի ընթացքում հյուրերը նախ ծանոթացան «Հայ-ֆրանսիական կամուրջ» խորագիրը կրող ցուցահանդեսին, այնուհետև տեղի ունեցավ Շառլ Ազնավուրին նվիրված գրաֆիկական նկարի բացումը գրադարանի ներսում։ Շրջայց կատարելուց հետո ներկաները մասնակցեցին Ազնավուրին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ելույթ ունեցան գրադարանի սաները։

«Ազնավուր» հիմնադրամն ուրախ է իր աջակցությունը տրամադրել այս գրադարանին և լիահույս է, որ նոր սերունդն այդ պատերի ներքո կբացահայտի Ազնավուրին և կոգեշնչվի նրա անցած ճանապարհով։