Այսօր նշանակալի օր էր Արցախից բռնի տեղահանված 27 անձանց և նրանց ընտանիքների համար։
«Ազնավուր» հիմնադրամն ամփոփել է «Բիզնես դրամաշնորհներ Արցախից տեղահանված ընտանիքներին» ծրագրի շահառուների ցանկը և կազմակերպել ճանաչողական հանդիպում՝ ներկայացնելու Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն սկսելու գործընթացը, պարզաբանելու դրամաշնորհի ստացման և օգտագործման հետ կապված բոլոր հարցերը: Ամփոփելով հայտերի դիտարկման ու գնահատման փուլերը՝ մենք այժմ պատրաստ ենք պայմանագրեր կնքել ընտրված շահառուների հետ:
Հայտերի դիտարկման և շահառուների ընտրության գործում մեծ էր նաև մեր երկարամյա գործընկեր Ամերիաբանկի աջակցությունը: Շնորհակալություն ենք հայտնում Բիզնես բանկինգի վարչության Պորտֆելի կառավարման բաժնի ղեկավար Գարիկ Գևորգյանին ընտրության գործընթացում ներգրավվելու, արժեքավոր խորհուրդներով մեզ օգնելու համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք ծրագրի մասնակիցներին և մաղթում նրանց բազում հաջողություններ ձեռնարկատիրության ոլորտում: