2017-ի հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցավ «Ազնավուր» կենտրոնի ծրագրի մեկնարկը և բանալիների հանձնման արարողությունը: Այս պաշտոնական արարողության ժամանակ Շառլ Ազնավուրը և նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը ազդարարեցին նաև «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին:
Այս հիմնադրամի հիմնական նպատակն է բարեգործական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրերի մշակումը:
Այս հիմնադրամի հիմնական նպատակն է բարեգործական, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրերի մշակումը:
«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի երկար տարիներ ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական աշխատանքը, ինչպես նաև կստեղծի զարգացման նոր հեռանկարներ տաղանդավոր երիտասարդների համար»։
Շառլ Ազնավուր
«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործն ինձ է վստահել. պատրաստ եմ շարունակել նրա նախաձեռնած, ինչպես նաև նոր ծրագրերի իրականացումը Հայաստանում: Անկախ մեր նախնիներին հանդիպած խոչընդոտներից՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին»։
Նիկոլա Ազնավուր
Աշխարհահռչակ արտիստն իր բարեգործական գործունեությունը սկսել է Հայաստանում 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: 30 տարի շարունակ նրա մարդասիրական ջանքերը թույլ են տվել ստեղծել բազմաթիվ բարեգործական ծրագրեր Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Շառլ Ազնավուրը և նրա որդին ՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց բարեգործական գործունեությանը և կատարեցին հաջորդ քայլը՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը:
Շառլ Ազնավուրը և նրա որդին ՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց բարեգործական գործունեությանը և կատարեցին հաջորդ քայլը՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը:
«Ազնավուր» հիմնադրամի հիմնական նախագիծը կլինի Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումը: