Aznavour Foundation Newsfeed AM

Աջակցելով երեխաներին քաղցկեղի դեմ պայքարում

«Ազնավուր» հիմնադրամը, բացի սեփական նախագծեր իրականացնելուց, աջակցում է նաև այլ հիմնադրամների և կազմակերպությունների իրականացրած ծրագրերին, որոնք մեծ ազդեցություն ունեն և միտված են մարդկանց կյանքը փոխելուն։ Նոյեմբերի 8-ին Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները մասնակցել են «City of Smiles» հիմնադրամի գալա-ընթրիքին, որն օգնում է երեխաներին պայքարել քաղցկեղի դեմ։

«Ազնավուր» հիմնադրամը նվիրատվություն է կատարել՝ աջակցելու ավելի շատ երեխաների իրենց խիզախ պայքարում և անհրաժեշտ բուժում ստանալու համար։