Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի Կլամար քաղաքում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած «Հայաստանի և Արցախի օր» միջոցառումը: Այդ յուրօրինակ տոնավաճառի ընթացքում Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները ներկայացրին իրենց առաքելությունն ու ծրագրերը, տաղավարների այցելուներին առաջարկեցին տարատեսակ իրեր և հուշանվերներ, իսկ միջոցառման ընթացքն ուղեկցվեց հայկական երգ ու պարով:
Այս տարի «Ազնավուր» հիմնադրամն առաջին անգամ մասնակցեց տոնավաճառին՝ իր տաղավարում ներկայացնելով Շառլ Ազնավուրի թողած մշակութային ժառանգությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը, մասնավորապես՝ «Դրամաշնորհներ վիրավոր զինվորներին» ծրագիրը: Մեր տաղավարի այցելուները հնարավորություն ունեցան աջակցելու հիմնադրամի ծրագրերին, ինչպես նաև իրենց հետ տուն տարան Ազնավուրի հետ կապված հուշանվերներ:
Տաղավարում շուրջ 2 ժամ անցկացրեց Շառլ Ազնավուրի որդի Միշա Ազնավուրը, որն իր ստորագրությամբ էլ ավելի արժևորեց հուշանվերները: Այնուհետև մեզ միացան «Պատերազմի երեխաները» գրքի հեղինակ Մարի-Կլեր Մարգոսյանը և լրագրող, «Ֆիգարո» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, որոնք շփվեցին մեր այցելուների հետ և մակագրեցին նրանց համար այդ գիրքը:
Ամբողջ օրվա ընթացքում «Ազնավուր» հիմնադրամի տաղավարում իրենց գործը փայլուն կերպով կատարեցին մեր հավատարիմ ընկերները՝ Ֆրանկ Օհանեսյանն ու Միլենա Ավետիսյանը:
Շնորհակալություն ենք հայտնում Կլամար քաղաքին, ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ ի դեմս Ժաքլին Մինասյանի, և մեզ աջակցություն տրամադրած բոլոր-բոլորին: