Aznavour Foundation Newsfeed AM

Համագործակցություն Դալմա Գարդեն մոլի հետ

«Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագրի շրջանակում հայրենիքի ևս 4 պաշտպան սեփական բիզնեսը ստեղծելու համար ֆինանսավորում կստանա: Այս 4 նոր բիզնես նախագծերը կյանքի կկոչվեն «Դալմա Գարդեն մոլի» հետ մեր համագործակցության շնորհիվ:

Իր 10-ամյակի առթիվ իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում «Դալմա Գարդեն մոլն» այսօր եռակողմ հուշագիր է կնքել «Ազնավուր» հիմնադրամի և «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի հետ՝ հանձն առնելով ֆինանսավորել նշված 4 բիզնես նախագծերը:

Շնորհավորում ենք «Դալմայի» ողջ անձնակազմին և շնորհակալություն հայտնում նման բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար: