Aznavour Foundation Newsfeed AM

Հաղթանակի օրը՝ «Le Souvenir Français»-ի հետ

Նիկոլա Ազնավուրը՝ որպես «Le Souvenir Français» գլխավոր պատվիրակ մասնակցեց միջոցառմանը

Մայիսի 9-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և նախագահ Նիկոլա Ազնավուրը մասնակցել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղկադրման արարողությանը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի, Հայաստանում հավատարմագրված այլ դիվանագետների հետ։

Նիկոլան ներկա է գտնվել արարողությանը որպես «Le Souvenir Français» ասոցիացիայի գլխավոր պատվիրակը Հայաստանում: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ասոցիացիայի պատվիրակության այլ անդամներ։

«Le Souvenir Français»-ի առաջնային առաքելությունն է ճանաչել և ոգեկոչել բոլոր նրանց հիշատակը, ովքեր զոհաբերել են իրենց հանուն հայրենիքի։