Aznavour Foundation Newsfeed AM

Կլամարի կոնսերվատորիայի համերգասրահը՝ Շառլ Ազնավուրի անունով

2021 թվականի հոկտեմբերի 1-ին Կլամարում տեղի ունեցավ Անրի Դյուտիյոյի անվան կոնսերվատորիայի վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Վերջերս ամբողջությամբ վերանորոգված կոնսերվատորիայի ընդարձակ ու շքեղ համերգասրահն այսուհետ կկրի Շառլ Ազնավուրի անունը, ինչի կապակցությամբ հրավիրված միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Դիդիե Բեղժեն՝ Վալե Սյուդ-Գղան Պաղիի նախագահը, ինչպես նաև արտիստի որդին՝ Միշա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամը շնորհավորում է միջոցառման կազմակերպիչներին և հույս հայտնում, որ մշակութային այս կենտրոնը կդառնա նոր տաղանդների բացահայտման հարթակ և նրանց մասնագիտական աճի բազմաթիվ հնարավորություններ կընձեռի: