Aznavour Foundation Newsfeed AM

Լավագույն բարեգործական կազմակերպության կոչումը՝ Ազնավուր հիմնադրամին

Լոռու մարզպետարանն «Ազնավուր» հիմնադրամին է շնորհել «Լավագույն բարեգործական կազմակերպություն» կոչումը։ Նման բարձր գնահատականի առիթ է հանդիսացել Հիմնադրամի կողմից Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծված Վերականգնողական բաժանմունքը, որը հիմնվել է «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» նախագծի շրջանակներում՝ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։

Բաժանմունքը գործում է սույն թվականի մարտ ամսից, բայց արդեն հասցրել է ավելի քան 250 այցելուի ընդունել և հաջողություններ գրանցել։ Լիահույս ենք, որ այն դեռ երկար տարիներ կծառայի թե՛ Լոռու, թե՛ հարակից մարզերի բուժառուներին։

Շնորհակալ ենք գնահատականի և պարգևի համար։