Aznavour Foundation Newsfeed AM

Aznavour Classique համերգի պրեմիերան Երեվանում

Մայիսի 14-ին Երևանում կայացավ «Aznavour Classique - Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» համերգը։ «Ազնավուր» հիմնադրամի համար մեծագույն հաճույք էր և պատիվ նման համերգի կազմակերպումն ու ներգրավված բոլոր երաժիշտների հետ աշխատանքը։

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Էրիկ Բերշոյին, Դիդիե Գուազոյին, Քրիստինա Ազնավուրին, Հովհաննես Նալբանդյանին, Նիկոլա Սիմոնիին և, իհարկե, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համերգն իրականություն դարձնելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք, համերգի ողջ հասույթն ուղղվելու է «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» մեր նախագծին, որն իրականացնում ենք «Զինվորի տան» հետ միասին։ Շնորհակալ ենք արդեն դրամաշնորհ ստացած մեր հերոսներին, որ ներկա գտնվեցին համերգին։

- Նախագծի գլխավոր գործընկերներ՝ Ամերիաբանկ և ARARAT լեգենդար հայկական կոնյակներ

- Ինֆորմացիոն գործընկեր՝ Առաջին ալիք