Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում։ Որոշումն այսօր ընդունվել է Երևանի ավագանու նիստում։ «Ազնավուր» հիմնադրամը սերտորեն համագործակցում է Երևանի քաղաքապետարանի հետ արձանի տեղադրման աշխատանքների շրջանակում։ Նախագծի մասին այլ մանրամասներ կհաղորդվեն առաջիկայում։