Aznavour Foundation Newsfeed AM

«Աիդա Ազնավուր-Կառվարենց-100» կրթաթոշակների հանձնում

Հայտնի են Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ հատուկ անվանական կրթաթոշակ ստացողների անունները՝

  • գործիքային կատարողական արվեստ՝ Դավիթ Թուջարյան,
  • էստրադային արվեստ` Հայկ Եղիազարյան,
  • դերասանական արվեստ` Գագիկ Խաչատրյան,
  • երգեցողություն` Անժելա Ալբերտյան,
  • երգեցողություն` Լիլիթ Գալոյան։

Հոկտեմբերի 13-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի դահլիճում տեղի ունեցավ կրթաթոշակների հանձնման արարողությունը, որին ներկա էր նաև «Ազնավուր» հիմնդրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան մրցութային փուլը հաղթահարած ուսանողները։

Անվանական կրթաթոշակի այս ծրագրի միջոցով «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է տաղանդավոր երիտասարդների առաջխաղացմանը նվիրված՝ Ազնավուրների առաքելությունը:

Կրթաթոշակի ծրագիրն իրականացնում է «Ազնավուր» հիմնադրամը՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ: Այս կրթաթոշակը նախատեսված է միայն քոլեջի ուսանողների համար։