Փարիզյան շրջանի Լը Ռենսիում գործող հայկական վարժարանի և Մարսելի «Համազգային» ճեմարանի սաները հուլիսին այցելեցին Հայաստան` էլ ավելի լավ ծանոթանալու սեփական պատմությանը, այցելելու տարբեր տեսարժան վայրեր, շփվելու հայկական մշակույթի ու կենցաղի հետ:
Դեպի Հայաստան աշակերտական այս այցելությունն անցկացվեց բարերար, «Ազնավուր» ասոցիացիայի (Ֆրանսիա) վարչական կազմի անդամ Սարգիս Բեդոյանի աջակցությամբ:
Իրենց այցի շրջանակում պատանիները եղան նաև «Ազնավուր» կենտրոնի ապագա շենքում, որտեղ նրանց անձամբ ընդունեցին Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները: Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան Հիմնադրամի գործունեությանն ու ապագա ծրագրերին:
Հաջողություն ենք մաղթում այս երիտասարդներին և լիահույս ենք, որ ապագայում հայրենիքի հետ կապն էլ ավելի կամրանա: