Դեկտեմբերի 21-ին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև Առողջապահության նախարարությունում կնքվել է համագործակցության հուշագիր:
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր» հիմնադրամի օժանդակությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում կստեղծվի պաթոհիստոլոգիական լաբորատորիա, որն ամբողջովին կվերազինվի և կհագեցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով, այն է՝ լաբորատոր-ախտորոշիչ 7 սարքով:
Արդյունքում մարզային բժշկական կենտրոնում հնարավոր կլինի իրականացնել հյուսվածքաբանական և բջջաբանական բարդ հետազոտություններ: Ծրագրի իրականացումը կնպաստի մարզերում վիրաբուժության, օնկովիրաբուժության և էնդոսկոպիկ վիրաբուժության զարգացմանը:
Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը։