2020 թվականի Արցախյան լայնածավալ պատերազմը խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր՝ թողնելով նաև մեծ թվով ծանր վիրավորներ:
Պատերազմի ընթացքում կիրառված զինատեսակները (այդ թվում՝ արգելված) ուղեղի, ողնաշարի և այլ լրջագույն վնասվածքներ են հասցրել, որոնք պահանջում են ֆիզիկական և հոգեբանական երկարատև վերականգնում: Հայաստանում վերականգնողական բուժում են տրամադրում միայն երկու բժշկական հաստատություն. մեկը գտնվում է Երևանում, իսկ երկրորդը՝ Գյումրիում: Հաշվի առնելով այս բնակավայրերի հեռավորությունը Հայաստանի համայնքների մեծ մասից՝ ծանր վիրավորներից շատերը զրկված են պատշաճ վերականգնողական խնամքի հնարավորությունից կամ ստիպված են անընդհատ տեղափոխվել մարզից մարզ: Այսպիսով, ակնհայտ է, որ վերականգնողական ծառայությունների ապակենտրոնացումը հանդիսանում է այս ոլորտում հիմնական մարտահրավերներից մեկը:
Այս խնդրի հաղթահարման նպատակով «Ազնավուր» հիմնադրամը, խորհրդակցություններ ունենալով ՀՀ առողջապահության նախարարության հետ, որոշում կայացրեց Լոռու մարզում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծել վերականգնողական բաժանմունք:

«Վանաձորում բացված վերականգնողական այս բաժանմունքը մեծ թվով շահառուների է հնարավորություն տալու օգտվել ֆիզիկական ու հոգեբանական վերականգնողական ծառայություններից: Նորաստեղծ բաժանմունքի անձնակազմը մշտապես կապի մեջ է լինելու ֆրանսիացի մասնագետների հետ՝ փորձի փոխանակման և նորարարական մոտեցումները յուրացնելու նպատակով: Վերականգնողական այս կենտրոնի բացումը ևս մի քայլ է՝ մեր հերոս զինվորներին վերադարձնելու բնականոն կյանք»
- նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ծրագրի շրջանակներում Վանաձորի բժշկական կենտրոնը կստանա տասներկու միավոր վերականգնողական սարքավորում, որի մի մասն արդեն ժամանել է և տեղադրվել։ Բացի դրանից, տեղի մասնագետները հնարավորություն կստանան վերապատրաստվելու ֆրանսիացի փորձառու բժիշկների կողմից անցկացվող դասընթացների շրջանակներում։
««Ազնավուր» հիմնադրամը պատերազմի ընթացքում է սկսել իր համագործակցությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ, իսկ պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ոլորտին տրամադրվող աջակցությունը պիտի լինի շարունակական, և մոտեցումը՝ ավելի համակարգային։ Այս ծրագիրը մշակվել է հենց այս մոտեցման հիման վրա։
Նման ծավալի և կարևորության ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի նշանակալի համաֆինանսավորման շնորհիվ։ Մենք մշտապես զգում ենք մեր կողքին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությունը և վստահ ենք, որ միասին դեռ շատ անելիքներ ունենք»
- ասուլիսի ընթացքում նշել է «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը։
Նշենք, որ ֆրանսիացի մասնագետների մի քանի խումբ արդեն իսկ աշխատել է տեղի բժիշկների հետ, փոխանցել գիտելիքներն ու փորձը, փոխանակել ոլորտային արժեքավոր տեղեկություններ։ Ժամանած հոգեբանների խումբը նաև հանդիպումներ է ունեցել պատերազմում հարազատներ կորցրած անձանց հետ (այդ թվում՝ երեխաների), խորհրդատվական զրույցներ վարել՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման կանխարգելման թեմայով։
«Ֆրանսիայի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանին, և մենք ուրախ ենք մասը կազմելու նման կարևոր նախաձեռնության։ Մարզերում այսօրինակ կենտրոնների ստեղծումն ու ծառայությունների ապակենտրոնացումը շատ կարևոր է համակարգի արդյունավետ աշխատանքի համար։ Լիահույս ենք, որ շուտով անձամբ կտեսնենք այս մեծ աշխատանքի արդյունքը»
- իր խոսքում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն։
Ընդհանուր առմամբ, Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծված այս բաժանմունքը կօգնի բարելավել Արցախի պատերազմից տուժածների կյանքի որակը` նրանց և նրանց ընտանիքներին անհրաժեշտ վերականգնողական համալիր աջակցություն ցուցաբերելով:
«Վանաձորի բժշկական կենտրոնի համար շատ պատվաբեր է այս համագործակցությունը։ «Ազնավուր» հիմնադրամի թիմի հետ շատ կարճ ժամանակում կարողացանք կազմակերպել ողջ գործընթացը և արդեն հյուրընկալել ենք վերապատրաստող մասնագետների առաջին խմբերը, ընդունել հատուկ սարքավորումների առաջին խմբաքանակը։ Սա մեր քաղաքի և մարզի համար մեծ ներդրում է, որը երկար ու նպատակային կծառայի»
- ամփոփել է Վանաձոր ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը։
Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի մասնակցությամբ։ Ծրագրի մյուս գործընկերն են ՀՀ առողջապահության նախարարությունը և Վանաձորի բժշկական կենտրոնը։