Aznavour Foundation Newsfeed AM

Պաշտոնական միջոցառում Նիկոլա Ազնավուրի ներկայությամբ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 130 000 ալզասցիներ և մոսելցիներ բռնի կերպով ընդգրկվել են գերմանական օկուպանտների բանակում և ուղարկվել Արևելյան ճակատ։ Նրանցից շատերը գերեվարվել են Կարմիր բանակի կողմից:

« Le Souvenir Français » ասոցիացիան, որի հայաստանյան ներկայացուցչության նախագահն է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հայտնաբերել է այդ զինվորներից 4-ի հետքերը։ Նրանցից երկուսը թաղված են Երևանում գտնվող` ռազմագերիների ճամբարի գերեզմանատանը։

Մայիսի 25-ին Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռումինիայի դեսպանները Նիկոլա Ազնավուրի և Ֆրանսիայի պաշտպանության հարցերով կցորդ Պատրիկ Ապրիլի ուղեկցությամբ մասնակցեցին ռազմագերիների հիշատակին նվիրված արարողությանը։