Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում դերասանական արվեստ և ռեժիսուրա ուսանող 40 երիտասարդի հնարավորություն ընձեռվեց աշխատելու ֆրանսահայ արվեստագետ Նունե Ղարիբյանի հետ:
Հանդիպում-աշխատարանի ընթացքում ուսանողները ներկայացրին մի կարճ բեմադրություն, որի շուրջ էլ կիրառական աշխատանք տարվեց. Նունեի մասնագիտական ուղղորդմամբ ուսանողները վերլուծեցին և շտկեցին բեմադրության տարբեր հատվածներ և աշխատեցին տեքստերի արտաբերման վրա։
«Ազնավուր» հիմնադրամը մտադիր է շարունակել այս ձևաչափի հանդիպումները՝ ուսանողներին ոլորտի նորարարական մոտեցումներին ծանոթացնելու և ոգեշնչելու նպատակով:
*Նունե Ղարիբյանը Հայաստանում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում Նունեին ուսանողներին փոխանցած ոգևորության և կիրառական հմտությունների համար։