Aznavour Foundation Newsfeed AM

Արման Սարիբեկյանի վարպետության դասը

«Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ ֆրանսահայ դերասան Արման Սարիբեկյանը վարպետության դաս անցկացրեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում։ Քոլեջում դերասանական արվեստ, ռեժիսուրա, էստրադային արվեստ և երգեցողություն ուսումնասիրող 40 ուսանողի հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ արտիստին անհրաժեշտ տեխնիկաների և հատուկ վարժանքների։

Արման Սարիբեկյանը Հայաստանում է «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Ազնավուր» հիմնադրամի և այլ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։ Շնորհակալություն ենք հայտնում Արմանին հատկացրած ժամանակի և երիտասարդներին փոխանցած ոգևորության համար։