Aznavour Foundation Newsfeed AM

40 բիզնես դրամաշնորհ՝ հայրենիքի պաշտպաններին

«Ազնավուր» հիմնադրամը և «Զինվորի տունն» ամփոփում են «Դրամաշնորհներ՝ վիրավորում ստացած զինվորներին» ծրագիրը։

Երկու տարվա ընթացքում մեզ հաջողվել է տրամադրել 40 դրամաշնորհ և աջակցել տղաներին՝ հիմնելու սեփական բիզնեսը և կյանքի նոր փուլ անցնելու:

Նրանց հիմնած ձեռնարկությունները դարձել են ընտանեկան բիզնեսի կենսակայուն մոդելներ, որոնք շարունակում են հաջողություններ գրանցել ու զարգանալ տարեցտարի։

Դրամաշնորհների տրամադրումը հնարավոր է դարձել մեր մի շարք գործընկերների շնորհիվ, որոնց թվում են JHM հիմնադրամը, AYO! բազմաֆինանսավորման հարթակը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Դալմա Գարդեն Մոլը և անհատ նվիրատուներ։

«Ազնավուր» հիմնադրամն ապահովել է ծրագրի ֆինանսական կայունությունը, տրամադրել խորհրդատվական աջակցություն և շարունակական մոնիթորինգ իրականացրել: «Զինվորի տունը» հանդես է եկել որպես ինստիտուցիոնալ գործընկեր: