Aznavour Foundation Newsfeed AM

Վարպետության դաս Իզաբել Գիարի մասնակցությամբ

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ հերթական վարպետության դասը, որը վարում էր ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և երգահան Իզաբել Գիարը։

Նա պատմական կերպարներ է մարմնավորել Մարիոն Սարոյի ֆիլմաշարերում: 2007 թվականին Իզաբել Գիարը և Ժերար Թորիկյանը հեղինակել են «Հայկական համերգ կամ թուրքական ասացվածք» մյուզիքլը։ 2008-ին նա Սերժ Ավետիքյանի հետ նկարահանվել է «Տիրոջ ճանապարհները» ֆիլմում։

Հանդիպումն անց է կացվել քննարկման ձևաչափով հետևյալ թեմայի շուրջ՝ «Մշակույթի դերն ու կարևորությունը մերօրյա Հայաստանում»։