Հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցավ Անտուան Ագուջյանի «ԼՌՈՒԹՅԱՆ ՃԻՉԸ. Հայ հիշողության հետքերը 1915-2922» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը անց է կացվում Նիկոլա և Քրիստինա Ազնավուրների հովանու ներքո` «Ազնավուր» հիմնադրամի, Հայստանում Ֆրանսիայի դեսպանատան և այլ գործընկերների աջակցությամբ:
«Ավելի քան 30 տարի Անտուանը անտեսանելին դարձրել է տեսանելի: Լուսանկարչի իր տաղանդի շնորհիվ նա լույս է սփռել բոլոր նրանց վրա, որ անտեսված են այլոց եսասիրության կամ երկչոտության հետևանքով: Լուսանկարչի հայացքն արտացոլում է նրա սիրտն ու ոգին։ Վտանգի տակ դնելով սեփական գոյությունը՝ իր գործով նա նպաստում է բոլորիս հավաքական հիշողությանը՝ ի շահ համայն մարդկության»։
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրներ
Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի հունիսի 4-ից հուլիսի 3-ը:
Վայրը` ՆՓԱԿ