«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը հյուրընկալել են Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորիին։
Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները դեսպանին ներկայացրել են «Ազնավուր» կենտրոնի նախագիծը, ինչպես նաև պատմել հիմնադրամի ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամությանը, խոսել Շառլ Ազնավուրի՝ Ճապոնիայում կայացած վերջին համերգներից և ճապոնացիների ու ճապոնական մշակույթի հանդեպ արտիստի մեծ սիրուց։
Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել դեսպանին մեզ այցելելու համար և լիահույս ենք, որ ապագայում բեղմնավոր համագործակցության հնարավորություններ կունենանք: