Aznavour Foundation Newsfeed AM

Ազնավուրի կիսանդրին ՝ Փարիզին

Քանդակագործ Ալիս Մելիքյանի կողմից 1964 թվականին Շառլ Ազնավուրի Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում ստեղծված պատմական կիսանդրին կտեղադրվի Փարիզի կենտրոնում:

Կիսանդրու հանձման արարողությունը տեղի է ունեցել 2019 թ. Հոկտեմբերի 1-ին:
«Շառլ Ազնավուրը սերտորեն կապված է Փարիզի հետ, և հիմնադրամը անկեղծորեն երախտապարտ է Փարիզի քաղաքապետարանին՝ այս միջոցառման ու հետագայում կիսանդրին տեղադրելու հարցում ցուցաբերած մեծ պատրաստակամության և աջակցության համար: Մենք շատ ծրագրեր ունենք Ֆրանսիայում, և սա միայն սկիզբն է»
- իր խոսքում նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը: