Aznavour Foundation Newsfeed AM

Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց Շառլ Ազնավուրի աստղը

Լեգենդար երգիչ, երգահան, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Շառլ Ազնավուրը 2017 թվականի օգոստոսի 24-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում արժանացել է 2618-րդ աստղին։ Աստղը նվիրվել է «Կենդանի կատարում» անվանակարգում՝ 6225 Հոլիվուդի բուլվարի պատմական Pantages թատրոնի կողքին:

Շառլ Ազնավուրը համաշխարհային արտիստ և երգիչ է, ով ունի միլիոնավոր երկրպագուների բանակ։ Նրա ժողովրդականությունը գերազանցում է բազմաթիվ սերունդներ: Ավելի քան 70 տարվա կարիերայի ընթացքում Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ (որից 1300-ը գրել է անձամբ) և թողարկել է ավելի քան 390 ալբոմ՝ բոլորը մի քանի լեզուներով։ Նրա ձայնագրություններից շատերը դարձել են պլատինե և ոսկե: Երաժշտությունից բացի, Ազնավուրը նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։

Բացի մշակութային ժառանգությունից, Ազնավուրն իր ջանքերը նվիրել է այլ մարդկանց կյանքում փոփոխություն բերելուն։ Իր հիթային «Pour Toi Armenie» երգի հասույթն Ազնավուրն օգտագործել է 1988 թվականի երկրաշարժից տուժածներին օգնելու համար և շարունակում է իր մարդասիրական ծրագրերը իր որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ հիմնադրված «Ազնավուր» հիմնադրամի միջոցով։ «Ազնավուր» հիմնադրամի նպատակն է իրականացնել տարբեր նախագծեր սոցիալական բարեկեցության, կրթության և մշակույթի ոլորտներում:

Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ այս նախաձեռնությունների մաս՝ ներդրում ունենալով «Ազնավուր» հիմնադրամում։