Aznavour Foundation Newsfeed AM

Սերժ Ավետիքյանի վարպետության դասը

Ֆրանսահայ դերասան, պրոդյուսեր և կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը վարպետության դաս անցկացրեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողների հետ։ Հանդիպման ընթացքում նա խոսեց կինոյի, թատրոնի և երաժշտության դերի մասին, անդրադարձավ կինոյի պատմությանն ու պատմեց հայկական կինոշուկայում առկա մարտահրավերների մասին։

Հանդիպումների այս շարքը տեղի է ունենում «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ «Դրամատիկական արվեստի երկլեզու արվեստանոցի» հետ համագործակցությամբ։