Aznavour Foundation Newsfeed AM

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի հիմնանորոգված եվ ամբողջապես կահավորված խոհանոցը պատրաստ է շահագործման

Դեկտեմբերի 23-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրն ու հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիայի հայաստանյան առաքելության ղեկավար Կորանտեն Կլերկը և այլ գործընկերներ մասնակցել են «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքի բացման արարողությանը:
«Հոգեկան առողջության հարցը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, և բուժման հարցում երկարաժամկետ արդյունք ապահովելու համար կարևոր են կենտրոնի պայմաններն ու բուժառուների համար ստեղծված հարմարությունները: Շատ ուրախ եմ այսօր տեսնել մեր համագործակցության արդյունքում իրականացված այս հիմնավոր բարեկարգումը»
- իր ողջույնի խոսքում նշել է Նիկոլա Ազնավուրը:
Խոհանոցի կահավորման համար ձեռք է բերվել ավելի քան 100 անուն ապրանք՝ կահույք, սարքեր և գործիքներ: Ծրագիրը հնարավոր դարձել է իրագործել «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիայի աջակցությամբ: