Aznavour classique.
Համերգային նախագիծ
Նախագծի շուրջ համագործակցությամբ հետաքրքրված նվագախմբերը և պրոդյուսերները կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հասցեով՝
Համաշխարհային շրջագայություն
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ (2024 թվական) «Ազնավուր» հիմնադրամը նախապատրաստում է միջոցառումների լայնածավալ ծրագիր։ Այդ նախաձեռնությունների շարքում կենտրոնական դերերից մեկը հատկացվում է «Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» նախագծին։
Հոբելյանական տարվա ընթացքում համերգը կմեկնի համաշխարհային շրջագայության, և Ազնավուրի ստեղծագործությունները կհնչեն տարբեր երկրների նշանավոր նվագախմբերի կողմից։
«Ազնավուրը՝ դասական հնչողությամբ» նախագծի մեկնարկը կայացավ 2022-ի մայիսին Երևանում։
Երևանյան այս պրեմիերայի ընթացքում Ազնավուրի գործերը կատարեցին Քրիստինա Ազնավուրը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հրավիրյալ դիրիժոր Նիկոլա Սիմոնիի ղեկավարությամբ:
Համերգին մասնակցեցին նաև անվանի երաժիշտներ Էրիկ Բերշոն (դաշնամուր) և Դիդիե Գուազոն (հարվածային գործիքներ), որոնք նվագակցել են Ազնավուրին աշխարհի լավագույն բեմերին տարիներ շարունակ։
«Ազնավուր» հիմնադրամը սկսում է նոր նախագիծ՝ հանրությանն առաջարկելով ունկնդրել Ազնավուրի երաժշտությունը դասական հնչողությամբ` ներգրավելով սիմֆոնիկ նվագախմբեր ամբողջ աշխարհից:
Հատուկ այս նախագծի համար հանրահայտ դաշնակահար Էրիկ Բերշոն Ազնավուրի մի քանի ստեղծագործությունների հիման վրա գրել է համերգային հրաշալի մի սյուիտ, որն այնուհետ գործիքավորվել է սիմֆոնիկ նվագախմբի կատարման համար՝ «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ: