Բիզնես դրամաշնորհներ Արցախից տեղահանված ընտանիքների համար
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Սոցիալական ծրագրիր
Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղարկել projects.aznavourfoundation@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 29.01.2024, 18:00-ն (Երևանի ժամանակով)։
Վերջնաժամկետից հետո ստացված հարցերը չեն դիտարկվի։
Հարցերի դեպքում՝
Հատուկ պայմաններ՝
Դրամաշնորհի տրամադրման հիմնական նախապայման է հանդիսանում բիզնես նախագծում սեփական ներդրման առկայությունը։ Սեփական ներդրման չափը պետք է կազմի նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ը:

Դրամաշնորհը տրվում է իրավաբանական անձանց։ Եթե դիմորդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա ծրագրի շահառու դառնալու դեպքում նա պետք է գրանցի Ա/Ձ կամ ՍՊԸ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախքան դրամաշնորհի պայմանագրի կնքումը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն միայն վավեր ծախսերը։
  • Գույք և սարքավորումներ
  • Վերանորոգման և բարեկարգման ծախսեր
  • Վարձակալության վճարներ
  • Վերապատրասման և այլ դասընթացներ
Վավեր ծախսեր՝
  • Առկա վարկային և այլ ֆինանսական պարտավորվածությունների վճարներ
  • Ծրագրի իրականացմանը չվերաբերող ծախսեր
  • Վավեր ծախսերի ցանկում չներառված ծախսեր
Անվավեր ծախսեր՝
Ծրագրի իրականացման ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ֆինանսական հաշվետվություններ։ Կֆինանսավորվեն միայն այն ծախսերը, որոնք հիմնավորված կլինեն համապատասխան փաստաթղթերով, այլն է՝ պայմանագրեր, ՀԴՄ կտրոններ, վճարման հաստատումներ և այլն։

Տնտեսված միջոցները և անվավեր ծախսերի գումարները ենթակա են վերադարձի։

Առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ։
Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է տնտեսական զորակցման ծրագիր Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար՝ 25 բիզնես դրամաշնորհների հատկացման միջոցով։ Այս ծրագրի նպատակն է խթանել արցախցի ընտանիքների կայուն եկամտի ապահովումը և տնտեսական աճը: Ծրագրին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու ձեռներեցներ։
«Ազնավուր» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնադրի մարդասիրական առաքելությանը, այս ծրագրի իրագործման միջոցով էլ ձգտում է նոր հնարավորություններ ստեղծել դրական փոփոխությունների համար և խթանել կենսակայուն զարգացումը երկրում:
Application conditions
2,100,000 ՀՀ դրամ
Դրամաշնորհի հասանելի առավելագույն բյուջե՝
Ով կարող է դիմել՝
Արցախի Հանրապետությունից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո տեղահանված անձինք, որոնք հաշվառվել և մշտական բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետ՝
6 ամիս
Պահանջվող փաստաթղթեր՝
Դիմելու վերջնաժամկետ՝
Գնահատման կարգը՝
31.01.2024,
18:00 (Երևանի ժամանակով)
Ստացված հայտերը կգնահատվեն երկու փուլով՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։

Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։

Առաջին փուլը չհաղթահարած հայտատուները կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով։

  • Հայտատուի անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
  • Ընտանիքի անդամների անձնագրերի, երեխաների ծննդյան վկայականների պատճեններ
  • Ֆինանսական ցուցիչների ապացույցներ (հայտատուի և/կամ ընտանիքի այլ անդամների բանկային հաշվի քաղվածք վերջին 3 ամիսների համար)
  • Ֆինանսական պարտավորվածությունների առկայության դեպքում՝ վարկային պայմանագրերի և այլ առնչվող փաստաթղթերի պատճեններ
Դրամաշնորհային փաթեթները
(ներառյալ՝ լրացված հայտադիմումը, բյուջեն և պահանջված փաստաթղթերը) պետք է ուղարկվեն մինչև
31.01.2024, 18:00 (Երևանի ժամանակով)՝ projects.aznavourfoundation@gmail.com
էլեկտրոնային հասցեին։

Վերջնաժամկետից հետո ստացված և/կամ թերի փաթեթները չեն դիտարկվի։
Հավելյալ փաստաթղթեր՝
Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ