Շառլ Ազնավուրի շրջագայող ցուցահանդես
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Մշակութային ծրագրիր
Ազնավուրի ստեղծագործական ժառանգությունը պահպանելու և տարածելու իր առաքելությանը հավատարիմ՝ «Ազնավուր» հիմնադրամը սկսում է նոր նախագիծ ՝ Շառլ Ազնավուրի՝ «Սիրով լի կյանք» (Une vie d’amour) շրջագայող ցուցահանդեսը:
Շառլ Ազնավուրի համերգային շրջագայությունների քարտեզը նույնքան տպավորիչ է, որքան նրա երկրպագուների թիվն ամբողջ աշխարհում: Շրջագայող ցուցահանդեսի նպատակն է Ազնավուրի շունչն ու արվեստը նորից տանել աշխարհի տարբեր քաղաքներ, որտեղ հանդիսատեսը միշտ սպասում է նրան: Բացառիկ ցուցահանդեսը նախ կներկայացվի Փարիզի հանդիսատեսին, այնուհետ կմեկնի այլ քաղաքներ:

Ցուցադրության այցելուները հնարավորություն կունենան ուսումնասիրել արտիստի կյանքը, նրա արվեստը, երաժշտությունը, ծանոթանալ նրա գաղափարներին, հանդիպած մարտահրավերներին, հիանալ նրա ձեռքբերումներով: Տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով այս ցուցահանդեսը կապահովի եզակի փորձառություն՝ Շառլ Ազնավուրի օրինակով ոգեշնչելով այցելուին։

Ինչն է բացառիկ դարձնում այս ցուցահանդեսը
Այցելուն կբացահայտի մեծ արտիստի ստեղծագործական ու հասարակական բոլոր դրսևորումները՝ գրող, կոմպոզիտոր, երգիչ, դերասան, բարեգործ և դիվանագետ:
Անձնական իրերի ցուցադրությունը, համադրված տեխնոլոգիական լուծումների (վիրտուալ իրականություն, հոլոգրաֆիկ տարրեր, եռաչափ պատկերապատումներ) հետ, կապահովի ինտերակտիվ միջավայր և իրականության անհավանական զգացողություն:
Շառլ Ազնավուրն իր ձայնագրած աուդիոգիդի միջոցով անձամբ սրահից սրահ «կուղեկցի» այցելուին՝ իր ձայնով ու իր անձնական պատումով հուզելով, հիացնելով և ոգեշնչելով։
Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ