Մարդասիրական օգնություն Հայաստանին եվ Արցախին
Կարգավիճակը՝ Ավարտված
2020 թ. Արցախյան 44-օրյա ավերիչ պատերազմի ընթացքում հազարավոր երիտասարդներ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի պաշտպանության, շուրջ 100.000 մարդ տեղահանվեց, ավելի քան 20.000 երեխա զրկվեց կրթության և ապահով կյանքի իրավունքից:

Սոցիալական ծրագրիր
Մարդասիրական գործունեություն
Պատերազմի առաջին իսկ օրերին «Ազնավուր» հիմնադրամը մոբիլիզացրել է իր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները՝ նպատակային օգնություն ցուցաբերելու պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների։ Այս ընթացքում Հիմնադրամն աջակցել է խաղաղ բնակչությանը սննդի փաթեթներով և հիգիենայի պարագաներով, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է առողջապահական համակարգի հասցեական աջակցության վրա։
Մասնավորապես, 40+ հիվանդանոց ստացել են առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ և պարագաներ. 250+ վերականգնողական միջոցներ (սայլակներ, քայլակներ, հենակներ), 200+ բժշկական մահճակալ, 135,000 պաշտպանիչ դիմակ (K95); ինչպես նաև 1000 առաջին օգնության փաթեթ՝ քաղաքացիական անվտանգության համար։
Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ
Հրադադարի մասին հայտարարությունից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունեց հայ համայնքի ներկայացուցիչներին և բարեգործական կազմակերպությունների՝ հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին:

Այս հանդիպումից և Հանրապետության նախագահի որոշումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնի միջոցով Հայաստան է ուղարկվել 5 ինքնաթիռ և 3 նավ, որոնք Հայաստան են տեղափոխել «Ազնավուր» հիմնադրամի համակարգման միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքագրված հումանիտար օգնությունը։
Ընդհանուր առմամբ, այդ հումանիտար ծրագրի շրջանակներում «Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս շուրջ համախմբված գործընկեր կազմակերպությունների միջոցով հավաքագրվել է ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն: Այս աննախադեպ մոբիլիզացիան հնարավոր դարձավ ավելի քան 50 կազմակերպությունների և 100 նվիրատուների միասնության, համերաշխության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որոնք գործում էին Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղակայված 19 հավաքագրման կետերում:
«Ազնավուր» հիմնադրամը համակարգում էր բեռի նախնական պահեստավորումը և հետագա բաշխումը Հայաստանում: Ուղարկված մարդասիրական օգնության մի մասն ուղղակիորեն փոխանցվել է Հայաստանում բեռի վերջնական հասցեատեր կազմակերպություններին, մյուս մասն «Ազնավուր» հիմնադրամի կողմից բաժանվել է տուժած բնակչությանը: Ծրագրի շրջանակներում, Հայաստանի և Արցախի տարբեր մարզերում ապաստանած արցախցի ընտանիքների հետ աշխատող ավելի քան 20 տեղական կազմակերպությունների և մասնավոր նախաձեռնությունների միջոցով Հիմնադրամը մոտ 42.100 փախստականի ապահովել է առաջին անհրաժեշտության իրերով (հագուստ, հիգիենայի պարագաներ):
Ցանկանում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված կողմերին՝
Ֆրանսիայի նախագահին, Ճգնաժամային աջակցության կենտրոնին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, բոլոր կազմակերպություններին և անհատներին, ովքեր մասնակցել են մարդասիրական օգնության հավաքագրման, փոխադրման և բաշխման գործընթացներին: Համոզված ենք, որ միասին կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները:
հատուկ թռիչքներ
Փարիզից Երևան
առաքում ծովով
և ցամաքով
«Վեոլիա» հիմնադրամ, «Electriciens sans frontières», Յունիսեֆ, Ֆրանսահայ «Կապույտ խաչ», ASPA, ACABA, AGENK, AGUMP, UA CE, Ժնևի հայկական կենտրոն, Լիոնի ֆրանսահայբժիշկների միություն (UMAF Lyon), Տիչինոյի հայ համայնք, SAHB Hilfsmittelberatung, REHA Rheinfelden, «Կամավորները՝ հանուն մարդկության», Գրենոբլի հայկական մշակույթի տուն, «Միասնություն» ասոցիացիա, «Սասուն» ասոցիացիա, «Հայաստանի երեխաներ» ասոցիացիա, Կլամարի քաղաքապետարան, Մարսելի քաղաքապետարան, Պլեսի-Ռոբենսոնքաղաք, «Ani déménagement» բեռնափոխադրող կազմակերպություն, Ալֆորվիլի հայկական մշակույթի տուն, «Elise Care», Մարսելի հիվանդանոցների միություն, Փարիզի հիվանդանոցների միություն, Meditraining, LHD Groupe France, Aide Actions Internationales Pompiers, Résidence Sainte Bernadette, Tempolog, Levis, Sud Express, Առնուվիլի քաղաքապետարան, Նոր Ակվիտանիայի ֆրանս-հայկական միություն, l’Association Chiloe, Բիարիցի «AgurArménie» միություն, «Dons solidaires» կազմակերպություն, Անտոնիի ֆրանս-հայկական ակումբ, Առնուվիլի, Ալֆորվիլի և Իսսի-Լե-Մուլինոյի հավաքագրման կենտրոններ, «DiaspoHay» ասոցիացիա, Բեդոյան ընտանիք, Ստեֆան Հասբանյան, Յուրի և ԴենիՋորկայեֆներ, Ժոզեֆ Առաքել, Էլիզ Բողոսյան, Անուշ Կիրմիզյան, Դավիթ Պերյե, Արաքս Տեր-Գևորգյան, Հասմիկ Փոլադյան, Ժյուլիետ Հովհաննիսյան, Ժան-Լյուկ Մեսաժե, Սիլվի Մորետի, Հայկ Առաքելյան, Բենժամեն Մուքե-Ֆինդիկյան, Հրաչ և Հակոբ Կիրմիզյան, Արթուր Կարապետյան և այլք:
տոննա
օգնության
Հումանիտար օգնության հավաքագրումը հնարավոր դարձավ հետևյալ կազմակերպությունների և անհատների շնորհիվ՝
աջակցած
մարդ
5
3
172+
42000+
Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ