Շառլ Ազնավուրի անվան քոլեջի արդիականացում
Կարգավիճակ՝ Ընթացիկ
2021 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ և Ազնավուր ընտանիքի համաձայնությամբ՝ Երևանի մշակույթի և արվեստի պետական ​​քոլեջը անվանակոչվել է Շառլ Ազնավուրի անվամբ։
Ուսումնական ծրագրիր
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի քոլեջ
Հուշագիրն ուղղված է մշակույթի ոլորտում միջին մասնագիտական ​​կրթություն ստացող երիտասարդների հնարավորությունների ընդլայնմանը, նրանց մասնագիտական ​​հետագա գործունեության խթանմանը։

Համագործակցության նպատակն է աջակցել քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝ նպատակ ունենալով դարձնել այն ոլորտում առաջատար ուսումնական հաստատություններից մեկը։
Քոլեջի գործունեության զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի միջև ստորագրվել է նաև համագործակցության հուշագիր։
Ազնավուր հիմնադրամի նախաձեռնած արդիականացման ծրագիր
2022 թվականի ընթացքում «Ազնավուր» հիմնադրամը մշակեց և սկսեց իրականացնել քոլեջի արդիականացման ծրագիրը։
Ծրագրի շրջանակում մինչև օրս «Ազնավուր» հիմնադրամի ջանքերով քոլեջին հատկացվել են՝
  1. Երաժշտական ​​գործիքներ
  2. Կարի մեքենաներ
  3. Համակարգիչներ
  4. Կահույք
Սարքավորումներն ու գործիքները կօգտագործվեն ուսանողների և անձնակազմի կողմից, ինչը թույլ կտա բարելավել դասավանդման և ուսուցման գործընթացը:

Ծրագիրը հնարավոր դարձավ հիմնադրամի մի քանի գործընկերների, այդ թվում՝ հայտնի արտիստ և Հիմնադրամի լավ ընկեր Նանա Մուսկուրիի աջակցության շնորհիվ:
Ակադեմիական հմտությունների կատարելագործում
​​​​​​​Քոլեջին ակադեմիական հմտությունների կատարելագործման հարցում աջակցելու համար «Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով «Դրամատիկական արվեստի երկլեզու արվեստանոցի» հետ, քոլեջի ուսանողների համար կազմակերպում է վարպետության դասեր ֆրանսիացի հայտնի արվեստագետների մասնակցությամբ:
Անցյալ տարվա ընթացքում ուսանողների համար վարպետության դասեր են անցկացրել հետևյալ արվեստագետներն ու մասնագետները՝
Վարպետության դասերը շարունակվում են նաև 2023 թվականին, մինչ օրս քոլեջ այցելած մասնագետներն են
Վարպետության դասերի շնորհիվ ուսանողները ավելի լավ են հասկանում իրենց մասնագիտությունը և յուրացնել ոլորտի նորարարական գիտելիքներ։
Անն Կոնսինյի
ֆրանսիացի դերասանուհի
Արիան Ասկարիդ
Արման Սարիբեկյան
ֆրանսիացի դերասանուհի
ֆրանսահայ արտիստ
Նունե Ղարիբյան
ֆրանսահայ արտիստ
Անտուան ​​Ագուջյան
ֆրանսահայ լուսանկարիչ
Սանդրին Ֆուղլոն
ֆրանսիացի դերասանուհի և ռեժիսոր
Իր ողջ կյանքի և կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը միշտ աշխատել է երիտասարդ խոստումնալից արտիստների հետ, խրախուսել նրանց։ Նա շատ ժամանակ և ջանք է հատկացրել՝ աջակցելու տաղանդավոր երիտասարդներին հաջողության և ճանաչման իրենց ուղին գտնելու գործում: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է աշխատել երիտասարդ արտիստներին լայն հնարավորություններ տրամադրելու ուղղությամբ:
Կորին
Ժաբեր
Սիրիացի/գերմանացի դերասանուհի, գրող և ռեժիսոր
Իզաբել
Գիար
Ֆրանսիացի դերասանուհի, երգչուհի և կոմպոզիտոր
Լևոն Մինասյան
գրող, թատեագիր, դերասան, ռեժիսոր
Էրիկ Լըկոնտ
ֆրանսիացի դերասան, թատերագետ
Թամարա Ստեփանյան
կինոռեժիսոր
Թիերի Թիո Նիանգ
Սերժ
Ավետիքյան
Ֆրանսահայ դերասան, պրոդյուսեր և կինոռեժիսոր
ֆրանսիացի պարող, խորեոգրաֆ
Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ