Դպրոցական պարագաներ` Արցախցի երեխաների համար
Արցախյան վերջին պատերազմը հանգեցրեց իրական հումանիտար ճգնաժամի, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ կորցնելով տունն ու ողջ տնտեսությունը: Այս փախստականներից գրեթե 40,000-ը երեխաներ են: Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո շատերը որոշեցին վերադառնալ Արցախ և կյանքը սկսել նորովի:
Դպրոցական պարագաների փաթեթ
44-օրյա պատերազմի ընթացքում ծանր հրետանու թիրախ դարձած դատարկ դպրոցները վերջապես ողջունեցին իրենց աշակերտներին: Եվ ի հեճուկս հետպատերազմյան երկրի բազում մարտահրավերների և խոչընդոտների՝ ծնողներն ամեն ինչ արել են իրենց երեխաներին կրթվելու հնարավորություն ընձեռելու համար:
«Ազնավուր» հիմնադրամը, Դեսինի հայ մշակույթի տան և քաղաքապետարանի աջակցությամբ, իրականացրել է սոցիալ-կրթական նախագիծ Արցախի երեխաների համար` ապահովելով նրանց դպրոցական պարագաներով:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռել Արցախի սահմանամերձ շրջաններում ապրող 1000 երեխաների օգտվելու իրենց կրթության իրավունքից: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել արցախցի երեխաներին այս դժվարին իրավիճակում:
Յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված փաթեթը ներառում էր դպրոցական պայուսակ, նոթատետրեր, գրիչներ և այլ դպրոցական պարագաներ, որոնք կբավարարեն երեխաների մեկ ուսումնական տարվա (2021-2022) կարիքները:
Ծրագրի շրջանակներում Արցախի Մարտունու շրջանում բնակվող 1000 աշակերտ ստացել է դպրոցական պայուսակներ՝ լի անհրաժեշտ պարագաներով։ Ծրագրում ընդգրկվեց Ճարտար համայնքի 4 և սահմանամերձ յոթ դպրոց (Մարտունու շրջան): Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության հետ համագործակցությամբ։
Ծրագիրն իրականացվել է "Ազնավուր" հիմնադրամի և Դեսինի հայկական մշակույթի տան կողմից՝ Դեսին-Շարպիեի քաղաքապետարանի մասնակցությամբ։