Աիդա Ազնավուրի անվան կրթաթոշա
Աիդա Ազնավուր-Կառվարենցի 100-ամյա տարեդարձի առթիվ «Ազնավուր» հիմնադրամը Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի հետ համատեղ նախաձեռնեց ու իրականացրեց անվանական կրթաթոշակների շնորհման ծրագիր:
Աիդա Ազնավուրը երգչուհի է, Շառլ Ազնավուրի ավագ քույրն ու ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինը: Աիդան և եղբայրը՝ Շառլը, անբաժան են եղել ողջ կյանքի ընթացքում. միասին են կատարել արվեստի բնագավառում իրենց առաջին քայլերը, ստեղծագործել, երազել մեծ բեմի մասին ու իրագործել իրենց երազանքը:
Աիդա և Շառլ Ազնավուրների համար մշտապես կարևոր դեր է ունեցել նաև տաղանդավոր երիտասարդների շնորհների զարգացումը, նրանց մասնագիտական աճի խթանումը:
Կրթաթոշակները շնորհվել են`
Անվանական կրթաթոշակի ծրագրի իրականացման միջոցով «Ազնավուր» հիմնադրամը հարգանքի տուրք է մատուցում արվեստի նվիրյալ Աիդա Ազնավուրին՝ շարունակելով տաղանդավոր երիտասարդների առաջխաղացման նրա առաքելությունը:
գործիքային կատարողական արվեստ՝